«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցել են, որ զգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն օրերս իր մոտ է կանչել Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանին և ասել, թե պետք է հրաժարվի զբաղեցրած պաշտոնից:
Աբրահամյանի նպատակն է այնպես անել, որ արտահերթ ընտրությունների ընթացքում Արտաշատի քաղաքապետ ընտրվի իր որդին` Արգամ Աբnահամյանը: «Նման բան ինձ չի ասվել ու չի հրահանգվել, այդ տեղեկությունը ճիշտ չէ»,- ասել է Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը` վստահեցնելով, որ մնալու է իր պաշտոնին:
Մինչդեռ իր մտերմիկ շրջապատում արդեն հասցրել է դժգոհել, թե քիչ ժամանակ է մնացել՝ պաշտոնը վայելելու համար: