▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը հոխորտացել է. Գալուստ Սահակյանը՝ մենաշնորհների դեմ պայքարի մասին

armtimes.com-ը գրում է. «Մենաշնորհ բառը դա վատ բառ չէ, վատը նրանում է, որ մենաշնորհը ստեղծում են ուրիշի դիրքերը խանգարելու փաստով: Այդ մասին ամբողջ մամուլն է գրում, սակայն աշխարհում առկա կլասիկ մենաշնորհը մեզ մոտ չկա: Կա մարդ, որը մի արտադրանք է բերում, էն մյուսը չի կարողանում բերել, դրա համար վարչապետը հոխորտաց եւ ասաց, որ այդ ամեն ինչը պահելու եմ հսկողության տակ»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից մենաշնորհների դեմ սկսած պայքարին:

Շաքարավազի ներկրման մենաշնորհի վերաբերյալ հարցին ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց, որ այդ ոլորտում մենաշնորհ չկա, բացի Սամվել Ալեքսանյանից շաքարավազ ներկրող այլ մարդիկ էլ կան: «Եթե այդպեսի խնդիր կա, կառավարությունն արդեն իր որոշումն արել է, եւ եթե մարդիկ կան, որոնք ուզում են շաքարավազ բերել, կարող են դիմել եւ բերել էտ շաքարավազը»,- ասաց ԱԺ նախագահը՝ նշելով, որ ինքը չի կարող ասել, թե ինչու չեն կարողանամ այլ մարդիկ էլ շաքարավազ ներկրեն:

ԱԺ նախագահը չի կարծում, թե հանրությունը չի հավատում կոռուպցիայի դեմ իշխանությունների մղած պայքարին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Առավել մանրամասն՝ armtimes.com-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее