▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը`վարչապե՞տ, Գալուստ Սահակյանն` ԱԺ նախագա՞հ, իսկ Տիգրան Սարգսյանը հրաժարվե՞լ է ԿԲ-ից

Հունվարի 11-ին երեկոյան կայացած ՀՀԿ շտաբի նիստից հետո տեղի է ունեցել նախագահական ընտրություններից հետո հավանական քաղաքական վերադասավորումնների մասին խորհրդակցություն: Ըստ Asekose.am-ի ունեցած  տեղեկությունների` ՀՀ վարչապետի հավանական թեկնածուն լինելու է Հովիկ Աբրահամյանը, իսկ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի թեկնածուն՝Գալուստ Սահակյանը : Գալուստ Սահակյանի թեկնածությունը առաջադրելուց ՀՀ Նախագահը շեշտադրել է նրա փորձի և կազմակերպչական ունակությունների վրա և հավելել , որ Գ.Սահակյանի խմբակցության ղեկավար եղած ժամանակ  ՀՀԿ խմբակցությունը կարողացել է արդյունավետ կազմակերպել իր գործունեությունը:

Բայց նախքան խորհրդակցությունը` իմանալով նախօրոք քննարկվող հարցերի մասին ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը և Էդուարդ Շարմազանովը փորձել են իրենց անունները շրջանառության մեջ դնել,որը նախագահի կողմից համարվել է չհիմնավորված նկրտումներ   և ՝ ոչ ավելին:

Ըստ մեր տեղեկությունների, խորհրդակցության ողջ ընթացքում լուռ նստած է եղել Տիգրան Սարգսյանը և միայն արձագանքել է այն ժամանակ, երբ նախագահը առաջարկել է նրան վերադառնալ Կենտրոնական Բանկ, սակայն Տ.Սարգսյանը հրաժարվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее