▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի` Դիլիջանի հողերը. 7.4 հա

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրա մերձավորներին պատկանող անշարժ գույքի ցանկը ժամանակի ընթացքում մեծանում է: Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ՝ 2007 թ.-ին, իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 և 1.5 հա հողակտորները: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Աբրահամյանն իր թիկնազորի ղեկավարի միջոցով դարձել է 4 առանձին՝ ընդանուր 2913 քմ հողակտորի փաստացի սեփականատեր:

 

 

 

Հետք․am-ն է գրում ու մանրամասնում, որ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնում ձեռք բերած անշարժ գույքերը այդ ժամանակ գրանցում էր վարորդի՝ Մխչյան գյուղի բնակիչ Գրիգոր Գևորգյանի անունով: Այդպես է նա վարվել նաև Ծաղկաձորում ձեռք բերած անտառային հողերի գրանցման ժամանակ: Գրիգոր Գևորգյանը 2007 թ.-ին Դիլիջան համայնքի անցկացրած աճուրդում գնել է 1.5 հա հողակտոր, որի համար վճարել է 19 միլիոն 560 հազար դրամ: Մեկ քառակուսու գինը սահմանվել է այդ ժամանակ 1304 դրամ: Գրիգոր Գևորգյանը նույն հողակտորի կողքին 74 միլիոն 328 հազար դրամով գնել է 5.7 հա հողակտոր: Երկու հողակտորներն էլ մինչև 2018 թ.-ն գրանցված են եղել Աբրահամյանի վարորդի անունով, իսկ 2018 թ.-ին դրանցից փոքրը՝ 1.5 հա-ն, վաճառել է: Գնորդը սեփականության իրավունքը դեռ չի գրանցել Կադաստրի կոմիտեում, այդ իսկ պատճառով նրա անունը դեռ հայտնի չէ:

 

 

 

Այս հողակտորները բոլոր կողմերից շրջապատված են անտառով և ունեն բացատի տեսք: Հողակտորները գտնվում են Դիլիջան համայնքի Կոմպոզիտորների միության հանգստյան տան վերևում, սակայն հողակտորներն իրենց դիրքով պայմանավորված Դիլիջանի որևէ թաղամասից տեսանելի չեն:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее