▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի եթովպացի խորհրդականն «Ալադին»-ում է աշխատել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականների թիվն ավելացել է ևս մեկով: Նա Թամար Կևորկյանն է, ով ծնվել է 1974թ. 3 ապրիլին՝ Եթովպիայում: 1994-1998թթ. սովորել է Ադիս Աբեբայի, իսկ 2010թ.- Քորլինզ համալսարաննեում:

1998թ.-ից՝ «Ալադին ռեստորան»-ի տնօրենն է, 2006թ.-ից՝ «Վիլաջո գլոբալ ջեներալ բիզնես»՝ փոխտնօրենը: Անկուսակցական է, ամուսնացած չէ:

Նշենք, որ վարչապետն ունի 10 խորհրդական, իսկ գլխավորը Հայկ Դավթյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее