▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի` պատարագի խորհրդին ոչ համարժեք կեցվածքը Մայր Աթոռում

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Հարության պատարագի ընթացքում Հաղորդության ժամանակ, երբ հոգևորականը նշխարքը մոտեցրել է առաջին շարքերում կանգնած բարձրաստիճան պաշտոնյաններին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ համարժեք կեցվածք է դրսևորել, ինչը հարիր չէր պատարագի խորհրդին:

Այս մասին գրում է Առաջին լրատվական`1in.am-ն ու մանրամասնում,որ Հովիկ Աբրահամյանը սկսել է ժպտալ, ծիծաղել, ապա Սերժ Սարգսյանին հայացքով ցույց  տալ նշխարքի կողմը/ հավանաբար նա ցանկանում էր նախագահին նշխարք հյուրասիրել/:

Հովիկ Աբրահամյանի ու Սերժ Սարգսյանի մեջտեղում կանգնած էր Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը: Սակայն` թե Սերժ Սարգսյանը, թե Ռիտա Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի լայնաժպիտ հրավերին չեն պատասխանել և ԱԺ նախագահի ժեստերին ու ժպիտին որևէ միմիկայով չեն արձագանքել:

Նշենք, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մատուցվող  Հարության պատարագն ուղիղ հեռարձակվում էր հայկական մի քանի հեռուստաընկերություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее