«Հրապարակը» գրում է. «Քանի որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին իր հետ չի տանում քարոզարշավի, վերջինս առանձին այցելում է մարզեր` հանդիպում կուսակտիվի հետ: Արարատից հետո նա եղել է Թալինում, որտեղ աչքի է ընկել «կրուտոյ» պահվածքով: Հայտնի է, որ Թալինի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտպանել է ոչ թե այն թեկնածուին, որին առաջադրել էր ՀՀԿ-ն, որն էլ ընտրվեց` Սարգիս Արամյանին, այլ Վորոշ Խաչատրյանին: Թալինում տեղի ունեցած ՀՀԿ շտաբի մինի նիստի ժամանակ քաղաքապետ Սարգիս Արամյանը, ներկայացնելով քարոզարշավի ընթացքը, դժգոհել է Մնացից` ասելով, թե վերջինս խոչընդոտներ է ստեղծում, եւ արժանացել է Հովիկ Աբրահամյանի բավականին կոշտ հակադարձմանը` «ԱԺ պատգամավորի մասին կարգին խոսի» տարբերակով:
Հովիկ Աբրահամյանն աչքի է ընկել «կրուտոյ» պահվածքով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet