▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աղազարյանն այցելել է ԿԲ շենքի դիմաց նստացույց անող քաղաքացիներին

Այսօր՝ օգոստոսի 21-ին, մի խումբ քաղաքացիներ նստացույց են անում Կենտրոնական բանկի շենքի դիմաց: Նրանց պահանջն է՝ մեկ տարվա վարկային արձակուրդը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այցելել է նստացույցի մասնակիցներին:

«Առանց աշխատելու ո՞նց ես ուզում վարկդ վճարես, ի՞նչ ես աշխատում. ամբողջ օրը ստեղ ես, հետո ընդեղ ես»,- դիմելով նստացույցի մասնակից Մանուել Մանուկյանին՝ հարցրեց պատգամավորը:

«Չեմ վճարում»,- պատասխանեց Մանուել Մանուկյանը:

«Մենք աշխատում ենք, չենք կարում վճարենք, հլը ձեր ասած հավելավճարն էլ ենք ստանում, էլի չենք կարում, բա դու առանց աշխատելու ո՞նց ես ուզում վճարես»,- ասաց Աղազարյանը:

«Ես չեմ վճարելու էնքան ժամանակ, քանի երկիրն արտակարգ դրության մեջ ա... ես հյուրանոցում աշխատել եմ որպես շվեյցար, էսօր էդ աշխատանքը չունեմ»,-պատասխանեց Մանուել Մանուկյանը:

 

Տեսանյութը՝ Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее