▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ-ն թույլատրել է Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից. փաստաբան

Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել է Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մայրապետյանը ՄԻԵԴ-ից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայում գտնվող՝ իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր գործարարի հունվարի 2-ի միջնորդությունը և պահանջել Հայաստանի կառավարությունից, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն։

Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել էր անձնագիրը, սակայն օրենքի համաձայն՝ մեղադրյալ Մայրապետյանը չէր կարող հեռանալ Հայաստանից առանց ՀՔԾ թույլտվության, քանի գործարարի նկատմամբ գրավ է կիրառված:

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը: Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ է արձակվել կալանքից:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը՝ հօգուտ Սամվել Մայրապետյանի ՄԻԵԴ-ի ընդունած որոշման մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее