▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ պետը՝ Բակո Սահակյանի՝ «Մարտի 1»-ի գործով հարցաքննվելու մասին

«Այսօր «Մարտի 1»-ի գործից չենք խոսում, այսօր տոն է, եկեք օրվա խորհրդից խոսենք: Ոչ հաստատում եմ, որ էլ հերքում եմ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, թե «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

 

 

 

 

 

 

Անդրադառանլաով ՀՔԾ-ն լուծարելու մասին տեղեկություններին՝ Խաչատրյանը նշեց. « e-draft կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այդ նախագծով նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում, բայց դեռևս դա նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա, կապրենք՝ կտեսնենք»:

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտարկմանը՝ հնարավո՞ր, որ Սասուն Խաչատրյանը պաշտոնին հրաժեշտ տա, ՀՔԾ պետն ասաց. «Դա ես չեմ որոշում: Կոռեկտ չէ, որ նման բաների մասին ես հիմա խոսեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее