ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է բոլոր ՔՊ-ականներին, որ վաղ առավոտից սկսեն քննադատել ընդդիմադիրներին տարբեր ձևաչափերով: Թաքստոցներից դուրս են գալու ՔՊ ականները ու վարկաբեկեն բոլոր այն ընդդիմադիրներին, ովքեր մասնակելու են ցույցերին: Նրանք պետք քարոզեն, որ ընդդիմադիրները ռևանշիստներ են, բայց նրանց չի հաջողվի իշխանությունը վերցնել և այլն:
Ստացվում է, որ արդեն այսօրվանից հնարավոր կլինի գտնել ՔՊ-ականներին, քանի որ հրահանգ է իջեցվել՝ ակտիվանալու»:
Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում ավելի վաղ նաև գրել էր. Արցախի հարցով բանակցություններն ամբողջովին տապալելուց եւ Արցախը վերջնական հանձնելուց հետո ՔՊ-ականներն ընդհատակ են անցել: Չկան ո’չ ԱԺ-ում, ո’չ իրենց նախընտրական շտաբներում, ո’չ էլ վարչության նիստեր են անում:
Նիկոլ Փաշինյանը երբեմն ուղիղ եթեր է մտնում, փորձում է ինչ-որ արդարացումներ բերել Արցախի հարցը ձախողելու համար, իսկ ՔՊ-ականներն էլ սահմանափակվում են միայն ինքնիշխանության պահպանման մասին պաթետիկ գրառումներ անելով:
Ինչպես Նիկոլ Փաշինյանին եւ իր մյուս թիմակիցներին է բնորոշ, ցանկացած փոքր վտանգ զգալու դեպքում անհետանում են, մտնում ապահով վայրեր:
Իշխանականներն այնքան են վախեցած, որ երեկ՝ Հայաստանի անկախության օրն անգամ չհամարձակվեցին Եռաբլուր ոտք դնել.
«խիզախել» էին գնալ միայն տարեց ՔՊ-ականները՝ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը, որոնք մեր քաղաքացիների ցասումին արժանացան, անգամ ապտակ ստացան ու հեռացվեցին Եռաբլուրից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ ներսում իսկապես ահ ու սարսափ է տիրում, իշխանականներից շատերն անգամ վախենում են տանից դուրս գալ:
Իրականում ՔՊ-ականները լավ գիտակցում են, որ շատ վտանգավոր է այս գերլարված իրավիճակում հանրության մեջ դուրս գալը, այն էլ՝ վշտի մեջ գտնվող որդեկորույս ծնողների, բայց կարծել են, թե հանրությունը որեւէ հատուկ վերաբերմունք չունի Աղազարյանի եւ Ասլանյանի նկատմամբ, ուստի ուղարկել են նրանց «առաջնագիծ», իսկ վերջիններս ձախողեցին»: