▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրահանգ են ստացել քվեաթերթիկներն ընտրողներին հանձնել նախ՝ «յուրային» քվեաթերթիկը, հետո՝ մյուսները․ ահազանգ

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել այն մասին, որ տեղամասային ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել քվեաթերթիկներն ընտրողներին հանձնել ոչ թե թվաբանական հաջորդականությամբ (1-ից 25 կամ 25-ից 1), այլ, նախ, «յուրային» քվեաթերթիկը, հետո՝ մյուսները։

Այս մասին հայտնում են Ընտրությունների վերահսկման կոմիտեի ֆեյսբուքյան էջում:

«Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարում է, որ քվեաթերթիկների նման հաջորդականությունը պետք է դիտել որպես ընտրողին ուղղորդելու փորձ։ Նման խախտում հայտնաբերելու դեպքում դիտորդներին և թեկնածուների վստահված անձանց կոչ ենք անում խախտումը պարտադիր արձանագրել հանձնաժողովի գրանցամատյանում՝ վկայակոչելով ԿԸՀ 18.06.2021թ. թիվ 155 որոշումը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее