Արմինե Ադիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Team Telecom Armenia-ին հեռախոսահամարիս այլևս չզանգահարեք, ես հրաժարվում եմ դրանից։
Պատճառը՝ Team Telecom Armenia-ի կողմից իրականացվող ակնհայտ խարդախությունն է։
Ուրեմն, առանձ ինձանից համաձայնություն հարցնելու սակագինս մի քանի ամից առաջ փոխեցին, իբր ավելի շատ ու ավելի որակով ինտերնետ։
Կռիվ չարեցի, 400 դրամը կռվի թեմա չի։
Էս ամիս փաթեթս ավարտվեց ինտերնետս անջատվեց, հին սովորությամբ 3000 դրամ փոխանցեցի, 3200-ին տեղը։
Փաթեթս չմիացավ, բայց ինտերնետը՝ այո, ես էլ բեխաբար։ Համակարգը եռանդով 1 ժամվա մեջ 2000 դրամը տարավ։
Լավ, օք, էլի 2200 փոխանցոցի՝ տեսա 100 դրամ պակասա, 2 րոպեից 200 էլ փոխանցեցի ու միացավ։
ՍՄՍ եմ ստանում որ հաշվիս 3400 դրամա։
1 ժամ հետո ինտերնետս կորումա՝ ստուգում եմ՝ հաշվիս 0 դրամ։
Զանգում եմ։ ասումա՝ 2200 -ի ու 200-ի փոխանցումների 2 րոպեանոց արանքում ինտերնետի վրա ես ծախսել։ Տպավորությունամ որ ես իմ հեռախոսով Նիկոլի արբանյակն եմ կառավարում։
Էլի 3200 տուր, որ փաթեթդ ակտիվանա։
Ասի՝ դասի, ավելի էժան կլինի հրաժարվեմ ձեր ծառայություններից։
Եվ այսպես, իմ 043 համարը կարող եք ջնել՝ այն էլ ակտիվ չի»։
Հատկանշական է, որ նշված կազմակերպությունից արձագանքել են գրառմանը, ինչին այլ օգտատերն են պատասխանել ու ներկայացրել արդեն իրենց բողոքները։
Հեղինա Գրիգորյանն, օրինակ, գրել է․ «Բարձրացված խնդիրը համատարած է. նույնը եղել է և ինձ հետ. քանի անգամ է եղել, որ ժամկետից շուտ փաթեթը սպառվել է, լիցքավորել եմ ու գումարն անիմաստ կորել է, ինչին տրվել է անհիմն պատասխան: Ես Ձեզ ժամանակին ընտրել ու շարունակում եմ օգտվել միայն հանուն 097 կոդով հեռախոսահամարս պահպանելու համար, ՄԻԱՅՆ: Ձեր «հիմնավորումները», թե հեռախոսի կապը միացրած լիցքավորելիս գումարը ավտոմատ ինտերնետը քաշում է ու հօդս է ցնդում այդ գումարը վայրկենաբար, աբսուրդ է. քանի՜-քանի՜ անգամ եմ այդպես չիմանալով՝ 1 ամսվա ընթացքում 2-3 անգամ վճարում կատարել: Վերանայեք այդ ամենը՝ մարդկանց թակարդի մեջ գցելով՝ գումար կորզելու փոխարեն»:


