▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրամանատարը ոտքի է կանգնելու. ում համար այսքան մարդ սրտանց աղոթի, ոտքի կկանգնի». զինվոր

Բազմաթիվ գովերգող կարծիքներ լսեցի գնդապետ Բուդաղյանի մասին, սակայն ամենալավը իր ենթակա զինվորները կնկարագրեին նրան: Եվ որոշեցի կարծիք իմանալ ինձ շատ հարազատ մի մարդուց՝ ով արդեն մեկ տարի է ծառայում է Ասկերանի զորմասում: Ձեզ եմ ներկայացնում շարքային զինծառայողի խոսքերը. «Ախպեր՝ ինքը իսկական հրամանատար ու ընկեր ա սաղի համար: Զինվորի հետ միշտ էլ կարեցել ա լեզու գտնի ու հաստատ զորմասում չես գտնի մեկին՝ ով մի թթու խոսք կասի: Հա տեղն էկած ժամանակ լավ էլ խիստ ա, բայց իրա խստությունն էլ մեզ հարազատ ա դարձել, որովհետև նրա խոսքը արժանի ա հարգանքի: Ինքը էն մարդն ա՝ ում խոսքը արժեք ունի բոլորիս մոտ: Շատ տղերք են էղել, որ խնդիրներ են ունեցել ու ինքը հետները մեծ ախպոր պես նստել խոսացել ա: Ծառայության գալուց առաջ, որ ինձ ասում էին թե հրամանատարնեը ըտենց պիտի լինեն՝ չէի հավատում, բայց իրան տենալով զգացի ինչ ա նշանակում իսկական Կամանդիրը: Ախպեր՝ ստեղ սաղիս մոտ վատ վիճակ ա, ինչ իմացել ենք տեղներս չենք գտնում, բայց դե մնում ա սպասենք, որ լավանա: Ու հետո մի բան էլ ասեմ՝ ինքը հաստատ ոտքի ա կանգնելու, որովհետև ում համար էսքան մարդ սրտանց աղոթի հաստատ ոտքի կկանգնի»: 
Ահա թե ինչ կարծիք ունի իր հազարավոր զինորներից մեկը Հրամանատարի մասին:

 Հրանտ Ավետիսյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее