Նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն օրերս «Առավոտ»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ ՀԱԿ խմբակցություն այլևս չկա, 7 հոգին կան, բայց այդ քաղաքական ուժը վերացել է, հետևաբար վերացել է նաև խմբակցությունը։ Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առարկել է Հրանտ Բագրատյանի պնդմանը. «Բայց ինքը ե՞րբ է եկել ՀԱԿ խմբակցության նիստերին, որ մի հատ էլ տեսնի՝ կա՞, թե՞ չկա։ Եթե գա, ինքը սեփական աչքերով կհամոզվի, որ խմբակցությունը կա»:
Թերթը փոխանցել է Հրանտ Բագրատյանի բացատրությունը, որ եթե չկա այն քաղաքական ուժը, որը ծնել Է այդ խմբակցությունը, ուրեմն չկա նաև խմբակցությունը։ Լևոն Զուրաբյանը պատասխանել է, «ես դա չեմ ընդունում։ Կոնկրետ հիմա այդ խմբակցության գոնե այն պատգամավորները, որոնք մասնակցում են խմբակցության նիստերին, կուռ, կազմակերպված խմբակցություն է, որոնք ներկայացնում են ՀԺԿ, ՍԴՀԿ և ՀԱԿ կուսակցությունները, որոնք կազմել են ընտրական դաշինքի մաս, հիմա էլ շատ փայլուն դաշնային հարաբերություններ ունեն»»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում: