▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ-Լեոն Ռանոսը չի կարողանա մասնակցել Թուրքիայի դեմ խաղին․ փաստաթղթերը դեռ պատրաստ չեն

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը չի կարողանա մասնակցել Թուրքիայի դեմ կայանալիք խաղին, քանի որ նրա փաստաթղթերը դեռևս պատրաստ չեն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է մարզական լրագրող Սուրեն Մելիքսեթյանը։

«Իմ ունեցած տեղեկություններով Հրանտ-Լեոն Ռանոսը չի կարողանա մասնակցել Թուրքիայի դեմ խաղին, քանի որ վերջինիս փաստաթղթերը դեռևս պատրաստ չեն։

Ըստ ներկայիս տեղեկության` արդեն Կիպրոսի դեմ խաղին Ռանոսը խաղալու հնարավորություն կունենա»,- գրել է Մելիքսեթյանը:

Հրանտ-Լեոն Ռանոսը ծնվել է Գերմանիայի Հանովեր քաղաքի արվարձանային Գեհրդեն քաղաքում։ Տարբեր տարիներին հանդես է եկել գերմանական «Բենիգսենի», «Հանովերի», Դորտմունդի «Բորուսիայի» պատանեկան թիմերում։ Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի կազմում մասնակցել է Բավարիայի ռեգիոնալ լիգայի առաջնությանը, դարձել է 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее