▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրապարակում եմ տեսանյութը ու տեսնեմ՝ առավոտը ի՞նչ պատասխան եք տալու». անհետ կորածի հարազատ

 

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ զայրացած հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերությունը սուտ տեղեկություններ է տալիս, ինչի պատճառով ինքը հրապարակում է իր խոստացած տեսահոլովակը դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղից. «Նստած Հ1 եմ նայում, ու մեկ էլ տեսնում եմ՝ ասում են, որ էդ մարմինները պահված են եղել նորմալ պայմաններում, խնդիրը միայն եղել է անփույթ շարված վիճակը:

Ես երեկ ասացի չէ՝ գոնե սսկվեք տեղներդ, զղջացեք, բայց էսօր կարում եք Հ1-ով ինտերվյու տաք, որ էդ վիճակը նորմալ էր: Հիմա հրապարակում եմ տեսանյութը ու տեսնեմ՝ առավոտը ինչ պատասխան եք տալու: Նկարել ենք մենք՝ ծնողներով, տեսել ենք մեր աչքերով: Ոչ մեկ չփորձի ասի՝ սուտ ա»:

Տեսանյութը կարող եք դիտել նաև այս հղմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее