«Բնականաբար, մենք դեռ պետք է քննարկենք մեր անելիքները՝ թե կուսակցություններն առանձին-առանձին, թե քառյակը միասին: Մենք ավելի հիմնավոր, ավելի արմատական հարց էինք դրել: Այսօր՝ ժամը 13:00-ին, քաղաքական ուժերով հավաքվելու ենք՝ մեր հետագա անելիքները ճշտելու»,- այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետի հրաժարականին և 4 ուժերի հետագա անելիքներին:
Հիշեցնենք, որ նախօրիեն ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում հրաժարականի դիմում էր ներկայացրել, որն ընդունվել է:
Ոչ իշխանական 4 ուժերը նախատեսել էին ապրիլի 28-ին ԱԺ հերթական նիստի ընթացքում անվստահություն հայտնել Կառավարությանը: