ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արդեն սովորել էինք, որ նախկին ռեժիմի ներկայացուցիչները սեփական կոռուպցիան ու թալանը Արցախով ու ավանդական ազգային արժեքներով են միշտ արդարացնում, բայց Հրայր Թովմասյանը գերազանցեց բոլոր ռեկորդները։

Վերջինիս հարցազրույցից պարզվում է, որ իր՝ անաչառության լիակատար բացակայությամբ ուղեկցվող պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ պայմանավորված է Արցախի ու ավանդական արժեքների պաշտպանությամբ։

Մի կողմ թողնենք, որ դա ՍԴ նախագահի գործը չէ, բայց ախր, ո՞նց, ո՞նց կարելի է լինել այսպես երեսպաշտ ու այսպես կեղծավոր»։


