▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազդան գետում հայտնաբերվել է նախկին պաշտոնյայի մարմինը

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Թարմացում․Փետրվարի 22-ին, ժամը 15:32-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին նետվել է կամրջից։

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Հրազդան գետից և պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

***

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է նախկին կայազորի դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը․ այս մասին ԱրմԼուրն է գրում։ 

Ավելի վաղ, Գագիկ Շամշյանն էր հայտնել, որ մահացածի մարմինը գետից դուրս բերելու համար ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք՝ պարզվում է։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее