▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազդանում 47-ամյա տղամարդը հունձ անելիս ընկել է խոտհնձիչի տակ ու մահացել

 

Հուլիսի 30-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հրազդանի 47-ամյա բնակիչը Վանատուր թաղամասի դաշտավայրում ընկել է խոտ հնձող տեխնիկայի տակ և մահացել:

 

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11.30-ի սահմաններում հրազդանցի 73-ամյա տղամարդն իր խոտհնձիչ մեքենայով հունձ անելիս է եղել, երբ 47-ամյա տղամարդը նստած է եղել գյուղտեխնիկայի առջևի երկաթյա խողովակին։

Նա կորցրել է հավասարակշռությունը, ընկել ու գլուխը խփել խոտհնձիչ մեքենայի լիսեռին, ինչի հետևանքով մահացել է:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее