ՊՆ N զորամասում երեկ՝ դեկտեմբերի 17–ին, գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 19–ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրաիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից։ Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել:
Նշենք, որ դեպքի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը դեռ ոչինչ չի հայտնել։ Պարզ չէ՝ զինծառայողն ինչ պայմաններում է հրազենային վնասվածքը ստացել։


