▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրդեհ է բռկնվել Նուբարաշենի աղբավայրում, օդն աղտոտվում է քաղցկեղածին նյութերով». ահազանգ

2023թ. մայիսի 18-ին հրդեհ է բռկնվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում: Ծուխը տեսանելի է քաղաքի բարձրադիր հատվածներից: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից և Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ տեղում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Աղբի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում առողջության համար վնասակար նյութեր: Աղբի այրման հետևանքով մթնոլորտային օդն աղտոտվում է ածխածնի մոնօքսիդով, ազոտային օքսիդով, դիօքսիններով, ֆուրաններով և քաղցկեղ առաջացնող այլ վտանգավոր նյութերով, որոնց ազդեցության գոտում են հատկապես մոտակա բնակավայրերի բնակիչները: Այրման արդյունքում առաջացած մնացորդային մոխիրն էլ իր հերթին կարող է հանգեցնել հողերի և ջրի աղտոտման:
Նման պայմաններում մարդկանց խորհուրդ չի տրվում գտնվել բաց տարածքում»:

Տեսանյութը՝ Հովհաննես Ազոյանի ֆեյսբուքյան էջից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее