Նա մտավ հայկական շոու-բիզնես ու հզոր վոկալով երգչուհու անուն հանեց, տարիներ անց, սակայն, հենց նրա ուսուցիչը քննադատեց ու խոստովանեց` անորակ երգեր է երգում:
Նրան մեղադրեցին օտարածին մելիզմները հայկական երգարվեստ բերելու մեջ, երգչուհին պնդում է, որ դրանք իսպանական խաղիկներ են ու չեն աղավաղում երաժշտությունը:
Նրա Ֆուերտե երգը կրկնօրինակեցին շոուբիզնեսյան մյուս կոլեգաները, սակայն ինքն իրեն կրկնեց նաև Հռիփսիմեն, և նույն մեղեդայնությամբ, բայց մեկ այլ անվանումով երգը ներկայացրեց որպես պրեմիերա:
Այս շաբաթ Փոփ Արտում Հռիփսիմե Հակոբյանն է:
Հեղինակ և վարող` Աելիտա Չիլինգարյան, Սոնա Աբրահամյան
Asekose.am/TV