Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է Լոնդոն 2012-ից եւ նաեւ զրկվել նվաճած բրոնզե մեդալից: Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը հրապարակել է այն մարզիկների անունները, որոնց դոպինգ-նմուշի կրկնակի ստուգումը դրական արդյունք է տվել:Նրա անալիզների մեջ հայտնաբերվել են տուրինաբոլ եւ ստանոզոլոլ արգելված նյութերը:
Խուրշուդյանը պետք է վերադարձնի մեդալը եւ դիպլոմը: ՄՕԿ-ը հանձնարարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հետեւել, որ մեդալն ու դիպլոմը ՄՕԿ ուղղարկվեն հնարավորինս շուտ, իսկ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պարտավոր է վերաբաշխել արդյունքները:
Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոն 2012-ի +75 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ էր նվաճել երկամարտի 294 կգ արդյունքով: