Սեպտեմբերի 25-26-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացած ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IWF -ի գործկոմի նիստում առաջարկվել է կանանց ծանրամարտի մրցումներում 2017թ հունվարի 1-ից 2 նոր քաշային կարգեր ավելացնել:
Կանանց ծանրամարտում մտցվում են մինչև 90 և 90-ից բարձր՝+90կգ՝ քաշային կարգերը մեծահասակների ու երիտասարդների մրցումների համար,և մինչեւ 75 եւ +75 կգ՝ պատանեկան մրցաշարերի համար:
Այս մասին տեղեկանում ենք IWF -ի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից:
IWF -ի գործադիր խորհուդը որոշել է հավասարեցնել ծանրամարտում տղամարդկանց և կանանց քաշային կարգերի քանակը:Այդ դեպքում երկու սեռերի ծանրամարտի մրցումներում էլ մեդալներ կխաղարվեն հավասար՝ 8-ական քաշային կարգերում:
Ծանրամարտի մրցումները երկրպագուների համար առավել հասկանալի դարձնելու համար IWF -ի գործկոմը առաջարկել է նաև հավասար արդյունքի դեպքում վերացնել ծանրորդների անձնական քաշի գործոնի առավելությունը:
IWF -ի տարած հայտարարության մեջ նշված է նաև, որ վերոհիշյալ այս առաջարկները՝ կանոններում կատարվելիք համապատասխան փոփոխությունները դեռ պետք է հաստատվեն առաջիկայում տեղի ունենալիք միջազգային ֆեդերացիայի համաժողովում:
Կանանց ծարամարտում նոր քաշային կարգերի ներդրումը հիանալի հեռանկարներ է բացում, հատկապես մեր լավագույն ծանրորդուհից մեկի՝ Հռիփսիմե Խուրշուդյանի առջև:Նա մինչ այս թեև հանդես էր գալիս գերծանր ՝+ 75կգ քաշային կարգում,սակայն գրեթե միշտ անձնական քաշն ավելացնելու խնդիրների պատճառով աշխարհի առաջնություններում և օլիմպիական խաղերում չէր կարողանում չեմպիոնական ոսկե մեդալի համար հավասար պայքար մղել իրենից զգալիորեն ավելի ծանր անձնական քաշ ունեցող ծարորդուհիների հետ:
Հիմա այստեղ մնում է միայն պարզություն մտնի Խուրշուդյանի ժամանակավոր որակազրկման հարցում: 2008թ և 2012թօլիմպիադաների մասնակիցների կրկնակի դոպինգ ստուգումների ժամանակ նրա ներկայացրած փորձանմուշում արգելված նյութեր են հայտնաբերվել ու արձանագրվել է հակակադոպինգային կանոնների խախտում: Դրանց պատճառով Հռիփսիմեն ստիպված եղավ բաց թողնել ՌԻՈ- 2016-ի օլիմպիադայի մասնակցությունը: Ինքը՝ մարզուհին օլիմպիական խաղերի ավարտից հետո հայտարարել է , որ այս հարցերում հստակություն մտելուց հետո մեծ սպորտ վերադառնալու և նոր հաղթանակներ տոնելու մեծ ցանկություն ու նպատակներ ունի :
Պատրաստեց Արամ Ուգուջյանը