ArmFootball.com-ը գրում է. Կազանում ընթանում է ծանրամարտի Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությունը:
Երեկ մինչևր 94 կգ քաշային կարգում հանդես եկավ Առաքել Միրզոյանը, ով երկամարտի 320 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Այսօր մրցահարթակ դուրս եկավ գերծանր քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը: +75 կգ քաշային կարգում միայն երեք մարզուհիներ էին հանդես գալիս, ու 2012թ.-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վստահ հաղթանակ տարավ: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահեց 110 կգ-ոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում ցույց տվեց 136 կգ արդյունք ու երկամարտի 246 կգ արդյոնքով ճանաչվեց հաղթող ու ստացավ 5000 դոլար պարգևավճար:
Տղամարդկանց գերծանր քաշային կարգում հրաշալի հանդես եկավ Ռուբեն Ալեքսանյանը: Մեր մարզիկը պոկում վարժությունում ցույց տվեց 189 կգ արդյունք, հրում վարժությունում էլ գլխավերևում պահեց 241 կգ-ոց ծանրաձողը ու երկամարտի 430 կգ արդյունքով ճանաչվեց հաղթող: