Եթե «ՀՀԿ մեծության» /Ի պատասխան Հովիկ Աբրահամյանի «դու մեծ մարդ ես, Գրիգորիչ» գնահատականի Գալուստ Սահակյանի բնորոշումն է իր մասին՝ «ես ոչ թե մեծ եմ, այլ մեծություն»/ խոսքերը թարգմանենք գալուստերենից, ապա ԵՄ դեսպանին ուղղված նրա պատասխանն է.
1. Տո քո ինչ գործ, այ եվրոպացի, թե մենք ուր ենք գնում:
2. Դու փոքր մարդ ես դա հարցնել-իմանալու համար/ականջդ կանչի տարիքի մասնագետ Հրանտ Թոխատյան/,
3. Ինչպես ասել է Սերժ Սարգսյանը, մենք գնում ենք, ուր գնում ենք:
Նշենք, որ tert.am-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղին չի համարում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի՝ ՀՀ իշխանություններին ներկայացված պահանջը, թե՝ հստակեցրեք՝ երկիրը հատկապես ո՞ր ոլորտներում է մտադիր համագործակցել Եվրամիության հետ։
Ilur.am-ի՝ Տրայան Հրիսթեան ասել էր. «Ցանկանում եմ նշել, որ չնայած մեր սպասումներին՝ առայժմ անհասկանալի է, թե Հայաստանի իշխանությունները ո՞ր ուղղություններով են մտադիր մեզ հետ համագործակցել»։