▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը կեղծ է եղել

Հռոմի պապի մոտ կորոնավիրուսի ախտորոշման մասին լուրը կեղծ է եղել: Բրիտանական The Independent պարբերականը հայտնել է, որ իր կայքէջը կոտրել են և կեղծ տեղեկություն հրապարակել:

govoritmoskva.ru-ն հաղորդում է,որ սրբազան քահանայապետի մոտ իսկապես վիրուս կա, բայց ոչ COVID-19-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, Հռոմի պապը «թեթև հիվանդության» պատճառով չեղարկել էր առաջիկա մի շարք պաշտոնական միջոցառումներ և պատարագի անցկացումը Հռոմում:

Դրանից առաջ  МСМ News-ը կեղծ տեղեկություն է հրապարակել Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее