▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հստակ ապացույց, որ Վարդան Պետրոսյանը վթարի ժամանակ եղել է սթափ վիճակում

«Խնդրեմ սա էլ հստակ ապացույց, որ Վարադն Պետրոսյանը վթարի ժամանակ եղել է սթափ վիճակում: Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դեռևս հոկտեմբերի 25-ին հարցում է կատարվել «Նաիրի» ԲԿ` տեղեկանալու (հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարից հետո Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ) արդյոք վարորդ Պետրոսյանը վթարի օրը եղե՞լ է ալկոհոլի ազդեցության տակ, թե՞ ոչ: Հոկտեմբերի 31-ին ստացվել է պատասխան բժշկական կենտրոնի տնօրեն Ա.Վերանյանի կողմից:

Պատասխանում նշված է, որ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո, ստուգվել է՝ վարորդն ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել, թե ոչ՝ ալկոմետրով և արտաշնչման օդում ալկոհոլի հոտի ստուգման միջոցով: Կազմվել է վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ արձանագրություն: Զննության որոշումն ընդունվել է քննիչ Հակոբյանի կողմից: Համաձայն զննության, Վարդան Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում»:

 

Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее