▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հստակեցվել են Հայաստանում «Կալաշնիկով»-ի արտադրության մանրամասները

 

ՀԱՊԿ ռազմա-տնտեսական համագործակցության ոլորտում հետագա զարգացման և, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համալիրներում ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցային և ինտեգրացիոն կապերի զարցացման շրջանակում հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակությանը: 

 

 

 

 

 

 

 

 

Ողջունելով հյուրերին, Դավիթ Տոնոյանը կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել այն բոլոր նախագծերին, որոնք ուղղված են Հայաստանում ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրանքի կազմակերպմանը:

Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով Հայոց Բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի պաշտոնական ընդունելությանը մասնակցելու հրավերի համար, Ա. Բարիշնիկովը ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է հայ գործընկերների հետ ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերի ընթացքը:

Մասնավորապես, «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ այցի շրջանակներում, 1992թ. մայիսի 15-ին կնքված «Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի և 2016թ. մայիսի 24-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից հաստատված «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմա-տնտեսական համագործակցության» ծրագրի համաձայն արդեն իսկ հստակեցվել են կոնցեռնի նորագույն ինգնաձիգերի համատեղ արտադրության ամփոփիչ մանրամասները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее