▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ականները Նախագահի աթոռը տակից հանել են

«Մեր կուսակցությունը 127 տարվա պատմություն ունի, իսկ այժմյան դաշինքները կամ կուսակցությունները 127 ամսվա տևողություն ունենո՞ւմ են: Մենք հենց սրանով էլ տարբերվում ենք մյուսներից: Մենք համակարգ ենք փոխել՝(նկատի ունի սահմանադրական բարեփոխումները.Ա.Կ) ԱԺ-ում ընդամենը 5 պատգամավոր ունենալով: Նախագահի կողքին լինելով՝ աթոռը տակից հանել ենք, դե թող մեկը դա աներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արմինե Ռուստամյանը:

«Ելք» դաշինքից Ալեն Սիմոնյանն էլ նկատեց.

«Հրաժարվեցին նախագահական կառավարման համակարգից, որպեսզի այս ընտրությունների միջոցով երկարաձգեն ՀՀԿ-ի իշխանությունը: Դուք դա ձեզ մի՛ վերագրեք: Նախագահի աթոռը տակից քաշեցի՞ք: Դուք նախագահի հենարաններից մեկն եք, ինչպե՞ս եք նման բան ասում»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее