▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ն իրեն որպես երկրորդ ուժ է տեսնում, բայց այդքան չկա.Տիգրան Կարապետյան

«Երբ թախտաբիթիները մարմնով մեկ տարածվում են, պետք է քորել: Կարծում եմ, որ որոշ փոփոխություններ կլինեն»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ ասաց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ՀՀկ համագործակցությանը՝ «Ժողովրդական» կուսակցության նախագահը նկատեց. «Դաշնակցության հետ համագործակցության հարցում նախագահը «ոտքը կախ է գցում», իսկ մնացածը ժամանակը ցույց կտա: Փաստ է, որ ՀՅԴ-ն ընտրություններից առաջ միշտ ցանկանում է մարզպետներ ձեռք բերել: Այս կուսակցությունն իրեն որպես երկրորդ ուժ է տեսնում, բայց այդքան չկա»:

Asekose.am-ի հարցին՝  եթե Հրանտ Բագրատյանը որպես ընդդիմադիր ուժի միանալու առաջարկ անի նաև «Ժողովրդական» կուսակցությանը, նրանք կմիանա՞ն, Տիգրան Կարապետյանը պատասխանեց.

«Առաջին հերթին ասեմ, որ մենք ընդդիմադիր ուժեր չունենք՝ բացի որոշ դեմքերից: Ես նկատի ունեմ Ժիրայր Սեֆիլյանին ու Նիկոլ Փաշինյանին: Մնացածը դրդապատճառ են փնտրում, որ ոտքի կանգնեն.գազի թանկացում, չգիտեմ ինչի թանկացում...Իշխանության կողմից կա անարդարություն, որի լավ դրդապատճառ չկա: Թող դուրս գան, միավորեն ժողովրդին, ոչ թե դրդապատճառ փնտրեն ու ամեն անգամ հիասթափեցնեն ժողովրդին»:

Անի Կարապետյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее