▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հզոր պայթյուն Բեյրութում․ հայաբնակ Բուրջ Համուդում մեծ ավերածություններ են եղել

Հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում, որի  հետևանքով վնասվել են  նավահանգստից կիլոմետրերով հեռու շենքերն ու բնակարանները։

Նավահանգստին մոտ է հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ եւս մեծ ավերածություններ են եղել։

Նշվում է, որ անջատվել է էլեկտրականությունը։

Վնասվել են նաեւ հայկական հաստատությունները։

Նախնական տեղեկություններով, պայթյունը որոտացել է պայթուցիկների պահեստում, կան հարյուրավոր վիրավորներ, զոհերի մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի ասվում։ Մեծ վնասներ է կրել Բուրջ Համուդում տեղակայված ՀՅ Դաշնակցության Շաղզոյան կենտրոնը, որտեղ տեղակայված են կուսակցական գրասենյակները, Ազդակ օրաթերթը, Վանա ձայն ռադիոկայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее