▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի գիտություն՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունով հրճվողներին»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ի գիտություն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունով հրճվողներին, թե «Հայաստանի պահով պատմական որոշում են կայացրել»...
Երբեք չմոռանաք, որ 1921-ի հոկտեմբերի 20-ին հենց Ֆրանսիան է Անկարայի գաղտնի համաձայնագրով իր վերահսկողության տակ գտնվող Կիլիկիան նվիրել Թուրքիան...
Երբեք չմոռանաք, որ Անկարան (Բաքուն այս ամենում Անկարայի կցորդն է) ու Փարիզը լինելով ՆԱՏՕ-ի անդամ Հայաստանի պատճառով ԵՐԲԵՔ չեն պատերազմի իրար հետ...
Մինչև հիմա պաշտոնական Փարիզը, բացի հայամետ հայտարարություններից, ոչինչ չի արել մեզ համար...
Մինչև հիմա նույն Փարիզը չի ասում. «Դուրս արեք վատ գործընկեր ռուսներին Հայաստանից և մենք կգանք ու կփոխարինենք նրանց՝ որպես վստահելի գործընկեր և անվտանգության երաշխավոր»...
Վերջապես մենք ինչո՞ւ չենք հասկանում, որ եթե մենք մեզ պետք չենք և «ֆորա» ենք տալիս թուրքերին, ապա Վաշինգթոնը, Փարիզը, Մոսկվան, Թեհրանն ու այլ «մայրաքաղաքները», որոնց մենք ապավինում ենք, մեր փոխարեն մեր հարցերը ոչ միայն չեն լուծի, այլև մեր հաշվին կլավացնեն իրենց հարաբերությունները թուրքերի հետ...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее