Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 40-ամյա Վիկ Դարչինյանը 25-ամյա մեքսիկացի Սերխիո Ֆրիաս Գուտիերեսի հետ ԱՄՆ-ում անցկացրած 8 ռաունդանոց վարկանիշային մենամարտում պարտություն է կրել՝ արդեն երկրորդ ռաունդում ենթարկվելով նոկաուտի: Վիկ Դարչինյանը 52-րդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում՝ կրելով 6-րդ պարտությունը:
Հիշեցնենք, որ երեկ հայ մեկ այլ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նոկաուտի էր ենթարկել Թիմ Ռոբին Լիհաուգին: