▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իբրահիմովիչ. «Ես եմ սովորեցրել Մխիթարյանին, թե ինչպես կատարել «կարիճ» հարվածը»

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է թիմակցի՝ Հենրիխ Մխիթարյանի մասին, ում կարիճ հարվածով գոլը «Սանդերլենդի» դարպասը ճանաչվել է դեկտեմբեր ամսվա լավագույնը Պրեմիեր լիգայում:

«Դա հրաշալի գոլ էր: Կարծում եմ՝ դա այնպիսի գոլ էր, որը հնարավոր չէ նկարագրել և անգամ երազել դրա մասին: Դու տեսականորեն կարող ես դա անել, բայց կյանքի կոչելու համար շատ մեծ ջանքեր և վարպետություն է անհրաժեշտ:

Ես ուրախ եմ նրա համար, քանի որ դա այնպիսի գոլ էր, որ մարդիկ կհիշեն ընդմիշտ: Կրկնակի ուրախ եմ, քանի որ ես մասնակցություն եմ ունեցել դարպասի այդ գրավման ստեղծմանը: Երկրպագուները միշտ ցանկանում են այդպիսի գնդակներ տեսնել, քանի որ դա ցույց է տալիս այս մարզաձևի գեղեցկությունը:

Այո, մենք նախապատրաստվել էինք միասին այդ գոլից դեռ 2 շաբաթ առաջ, և ես նրան սովորեցրել եմ, թե ինչպես կատարել այդպիսի հարված: Դրա համար պետք է, որ կատարված փոխանցումը լինի իդեալական: Ամեն ինչ հիանալի ստացվեց»,- ասել է Իբրահիմովիչը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» դարպասն ուղարկած «կարիճ» հարվածով գոլը լավագույնն է ճանաչվել Անգլիայի առաջնությունում դեկտեմբեր ամսին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее