▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

IDBank-ը Impacture 2026-ում ներկայացրել է սոցիալական պատասխանատվության իր տեսլականը

Բիզնեսի, ֆինանսական համակարգի, հասարակական կազմակերպությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչները մեկ հարթակում՝ քննարկելու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, բարեգործության և հանրօգուտ ներդրումների զարգացման արդի միտումները։

Երևանում անցկացված Impacture 2026 ամենամյա կոնֆերանսի գործընկերն էր IDBank-ը։ Միջոցառման առանցքային քննարկումներից մեկին՝ «Բարեգործություն, CSR և հանրօգուտ ներդրումներ՝ հակասություն, թե՞ փոխլրացում» թեմայով պանելային քննարկմանը, մասնակցել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Քննարկման ընթացքում Մհեր Աբրահամյանն ընդգծել է, որ ժամանակակից ֆինանսական համակարգում սոցիալական պատասխանատվությունը այլևս դուրս է եկել միայն բարեգործության շրջանակներից և դարձել է բիզնեսի ռազմավարական կառավարման կարևոր բաղադրիչ՝ ուղղված երկարաժամկետ ազդեցության, հանրային վստահության և կայուն զարգացման ձևավորմանը։

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն այսօր պարզապես նախաձեռնություն չէ․ այն մտածելակերպ է և բիզնես մշակույթի անբաժանելի մաս։ IDBank-ում վստահ ենք՝ հաջող բիզնես լինելը միայն ֆինանսական արդյունքներով չի չափվում։ Կարևոր է նաև այդ հաջողությամբ կիսվել հասարակության հետ, աջակցել մարդկանց և նպաստել միջավայրի զարգացմանը»,- նշել է Մհեր Աբրահամյանը։

Impacture 2026-ում ներկայացվել է նաև բանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի փորձը, այդ թվում՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը, որի շրջանակում Idram և IDBank ընկերություններն արդեն շուրջ 300 մլն դրամ են ուղղել ավելի քան 55 կրթական, սոցիալական, բնապահպանական և համայնքային ծրագրերի իրականացմանը։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից

info@asekose.am/095519696
Հասարակություն далее