▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իդրամ Ջունիորը տարածաշրջանում առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Փոքր Մհեր»-ի գործընկերն է

Մեծ էկրաններ բարձրացավ տարածաշրջանում առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ «Փոքր Մհեր»-ը։ Իդրամ ընկերությունն իր «Իդրամ Ջունիոր» հավելվածով մուլտֆիլմի ստեղծման գործընկերն է։

«Փոքր Մհեր» մուլտֆիլմի հիմքում հայկական «Սասնա ծռեր» էպոսն է՝ ներկայացված ժամանակակից և նորարարական մեկնաբանությամբ։ Սյուժեի կենտրոնում Մհերն է, որը դուրս է գալիս Ագռավաքարից և հայտնվում մերօրյա հայկական գյուղում՝ բախվելով նոր իրականությանը, որտեղ նա միաժամանակ զարմացած է, շփոթված և անսասան իր բնույթով։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը նշեց․ «Մենք միշտ կարևորում ենք լինել այնպիսի նախաձեռնությունների գործընկերը, որոնք նպաստում են հայկական մշակույթի պահպանմանը, նորովի ներկայացմանն ու տարածմանը։ «Փոքր Մհեր» անիմացիոն մուլտֆիլմը, որն իր ստեղծման պատմությամբ առաջինն է տարածաշրջանում, վստահ ենք, որ մեծ ոգևորությամբ կընդունվի ինչպես երեխաների և դեռահասների, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Այս պատմությունը ևս մեկ անգամ մեր երեխաներին կսովորեցնի ընկերասեր լինել, մնալ հավատարիմ սեփական արժեքներին և կարևորել հայկական մշակույթն ու ավանդույթները»։

Ստեղծագործական թիմը նախատեսում է «Փոքր Մհեր» անիմացիոն նախագիծը ներկայացնել նաև միջազգային լսարանին՝ այն թարգմանելով տարբեր լեզուներով և հասանելի դարձնելով միջազգային հարթակներում։ Թեև մուլտֆիլմի հիմքում հայկական էպոսն է, սցենարը կառուցված է այնպես, որ պատմությունը հասկանալի և հետաքրքիր լինի նաև օտարազգի հանդիսատեսի համար։

«Սյուժեի հիմքում դրված են համամարդկային թեմաներ՝ ինքնության որոնում, քաջություն, ընտանիք, հավատարմություն և արժեքների պաշտպանություն, որոնք ընկալելի են տարբեր մշակույթների ներկայացուցիչների համար։ Մեր նպատակն է, որ մշակութային առանձնահատկությունները ոչ թե խոչընդոտեն, այլ լրացուցիչ հետաքրքրություն ստեղծեն պատմության նկատմամբ»,- ասաց նախագծի հեղինակ, բեմադրող ռեժիսոր և պրոդյուսեր,  485   գեներատիվ  տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Հովհաննես Մարգարյանը։

«Փոքր Մհեր» անիմացիոն ֆիլմի ստեղծման վրա աշխատել է փորձառու թիմ՝ նորագույն տեխնոլոգիաները համադրելով ավանդական կինոարտադրության փորձի, գեղարվեստական մտածողության և մասնագիտական հմտությունների հետ։

Թիմի կողմից AI համակարգերին տրամադրվել են հարյուրավոր իրական լուսանկարներ հայկական գյուղերից, բնակավայրերից, տներից, կենցաղային առարկաներից և միջավայրերից, որոնք հավաքագրվել են նախնական ուսումնասիրությունների և սքաութինգի արդյունքում։ Սա հնարավորություն է տվել գեներացված պատկերներում ձևավորել առավել ճշգրիտ, ճանաչելի և հայկական իրականությանը բնորոշ միջավայր։

Հունիսի 1-ից «Փոքր Մհեր» մուլտֆիլմը կարելի է դիտել Հայաստանի բոլոր կինոթատրոններում․ սա իսկական մեծ նվեր է երեխաներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով։ Իսկ տոմսերը կարող եք ձեռք բերել Idram&IDBank հավելվածով։

ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

info@asekose.am/095519696
Հասարակություն далее