Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի 9-րդ նիստի ընթացքում կազմակերպության անդամ երկրներն իրենց համերաշխությունն են հայտնել Ադրբեջանին Խոջալուի դեպքերի հարցում և չանաչել դրանք որպես ցեղասպանություն: Ի՞նչ անել:
Այժմ խոսել Խոջալուի դեպքերի մասին կարծում եմ ավելորդ է, պարզ է որ այս հարցը, դարձել է Ադրբեջանի հակահայկական քարոզչության գործիքներից մեկը: Այնպես, որ իմաստ էլ չեմ գտնում խոսել այս դեպքերի մանրամասների մասին առավելևս երբ, նույնիսկ իրենց առաջին նախագահ Այազ Մութալիբովն ինքն է ժամանակին անդրադարձել այս հարցին և ի լուր աշխարհի հայտարարել, որ դա կազմակերպվել է իրնեց այն ժամանակվա ընդդիմության կողմից: Մերոնք էլ իրենց հերթին ներկայացնում են հավելյալ փաստեր այն մասին, որ սա ադրբեջանցիների կողմից կազկապերպված ոճիր էր: Ինչևէ, դա թողնենք մի կողմ: Խոսենք այս «համերաշխության» մասին, որը ցուցաբերել են վերընշված կազմակերպության անդամ երկրները և այն մասին, թե ինչքանով Հայաստանը պետք է մտահոգվի այս առիթով:
Նախ սկսենք մի փոքր պատմական ակնարկով այս կազմակերպության մասին: Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ մասնատվեց Օսմանյան կայսրությունը արաբական աշխարհի մի քանի առաջնորդներ, որոշեցին ստեղծել այսպես ասած Ումմա (Ummah): Նշեմ, որ ումման արաբական բառ է, որը բառացի թարգմանած նշանակում է համայնք կամ էլ ազգ-երկիր: Այսպիոսով փորձում էր արվում միավորել ամբողջ իսլամական աշխարը միջին արևելքի արաբների շուրջը և ստեծել այսպես կոչված վերազգային միություն: Շատ չմանրամասնելով ամբողջ գործընթացը,ասեմ, որ այն բնականաբար չիրականացավ, հենց այն պարզ պատճառով, որ արաբակաան աշխարհը Մուհամեդ մարգարեից հետո, երբեք գործնականում միասնական չի եղել, էլ չեմ խոսում իսլամական աշխարհի միավորման մասին:
Մինչ տվյալ կազմակերպության ստեղծումը շատ չափազանց շատ ջրեր են հոսել իսլամական աշխարհի առաջնորդների տարակարծությունների միջև, այնպես որ ժամանակը խնայելով սկսենք այս կազմակերպության հիմնադրման օրվանից: Դա 1969թ-ի սեպտեմբերն էր Մառոկոյի մայրաքաղաք Ռաբաթում, որտեղ հիմնադրվեց այս կազմակերպությունը: Այլ կերպ ասած չկարողանալով հասնել իրենց նախնական ծրագրին փորձեցին ստեծղել համագործակցության համար ավելի ընդունելի տարբերակ: Կազմակերպությունը միտված էր պահպանել իսլամական արժեքները, խրախուսել համերաշխություն և համագործակցություն անդամ երկրների միջև սոցիալական, տնտեսական, մշակութային, գիտական և մի շարք այլ ոլորտներում: Ինչ վերաբերում է դրա անդամակցության, հարկ է նշել, որ ըստ էության դրա համար ոչ մի լուրջ չափանիշ անհրաժեշտ չէր: Ընդամենը դիմող երկրի բնակչության 2/3-ը պետք է լիներ մահմեդական:
Դա հանգեցրեց նրան, որ այսօր այս կազմակերպությունը ունի 57 անդամ աշխարհի տարբեր մայրցամաքներից և համարվում է ՄԱԿ-ից հետո ամենամեծ միջազգային կազմակերպությունը: 2008թ-ին այն բարեփոխեց իր կանոնադրությունը, մի քիչ ավելի հստակություն մտցնելով իր կառուցվածքի և գործունեության մեջ, սակայն գրեթե նույնությամբ կրկնեց ՄԱԿ-ի կանոադրությանը` հայտնելով իր աջակցությունը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և միջագային իրավունքին: Հատկանշականն էլ այն է, որ վերջին փոփոխությունները ուղղակիորեն հակասում են, Մարդու իրավունքների մասին Կահիրեի հռչակագրին, որը ընդունվել էր 1990թ-ին, և որն իբր պետք է հանդիսանար ուղեցույց անդամ երկրների համար մարդու իրավունքների հարցում այնքանով, որքան այն համատեղելի կլիներ Շարիաթի օրենքների հետ: Սա հակասություն է զուտ փոքր տեխնիկական մասով:
Բանն այն է, որ ընդգրկելով իր մեջ 57 երկիր այս կառույցը չի կարողանում ոչ մի արդյունավետ որոշում, կամ էլ քաղաքականություն իրականացնել: Ընդամենը եթե նայենք պատկերը միջին արևելքում և հասկանանք, որ այդ բոլոր երկրները մաս են կազմում նույն կազմակերպության պարզ է դառնում, որ այս պետությունները ոչ մի ընդհանուր շահ ունենալ պարզապես չեն կարող և փաստ մնում է փաստ, որ ոչ մի լուրջ արդյունք այս կազմակերպությունը չի գրանցել միջազգային հարթակում: Միակ հարցը, որի շուրջ կարելի է ասել այս երկրներն ունեն ընդհանուր մոտեցում Պաղեստինն է, ասեմ ավելին այս կազմակերպության ստեծման դրդապատճառնեից մեկը հանդիսանում է հենց վեց-օրյա Իսրայելա-արաբական պատերազմը: Չնայած, նույնիսկ այս դեպքում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անդամ պետություններից ոմանք շարունակում են շատ լավ, բարեկամական հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ, կարելի է եզրակացնել, որ դրա շուրջ ևս չկա ընդհանուր ըմբռնում:
Տեսեք այնպես չէ, որ Հայաստանը որպես այդպիսին չպետք է մտահոգվի, որ ինչ-որ միջազգային կազմակերպությունում արվում են հակահայկական կոչեր կամ էլ ընդունվում են բանաձևեր, բայց այս կազմակերպությունում պարզապես ընդունված է խիստ դիրքորոշում ընդունել այն ոչ իսլամական պետությունների հանդեպ, որոնց հետ իրենց անդամ պետությունները ունենում են խնդիրներ, բայց դա արվում է ցուցադրաբար և բացառապես կազմակերպության շրջանակներուն, իսկ առանձին-առանձին պետությունները վարում են իրենց սեփական արտաքին քաղաքականությունը շատ անգամ` թքած ունենալով մնացած անդամների շահերի վրա: Վառ օրինակներից մեկը Իրանն է: Լինելով այս կազպակերպության անդամ, մեր հարևան երկիրը մշտապես ձեռնպահ եմ մնում հակահայկական բանաձևերին աջակցելուց: Ճիշտ է լինում են դեպքեր, որ ընդհանուր ֆոնի ներքո ժամանակ առ ժամանակ նույնիսկ միանում է Հայաստանի ուղղությամբ տարվող քննադատություններին, մասնավորապես երբ քննարկվում է «Ադրբեջանի տարածքները օկուպացմանը» վերաբերող հարցեր, բայց այդ ամենը, կա´մ հետագայում հերքվում է, կա´մ էլ ներկայացվում, թե իբր սխալ է մեկնաբանվել: Իսկ կազմակերպությունից դուրս Իրանի հետ մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակում: Ես նույնիսկ կասեի Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո Իրանը մեր ամենամոտ գործընկեր երկիրն է: Այնպես որ հաշվի առնելով բոլոր հանգամանքները կարելի է պարզապես մի քիչ ըմբռնումով մոտենալ ԻՀԿ-ի քաղաքականությանը և չափից ավելի չմտահոգվել: