Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Տեղեկությունը հաստատել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Վերջինս հավելեց, որ օրենքով սահմանված կարգով ներկայացվել է դիմում:
Պատճառները դեռևս հայտնի չեն:

Վ․ Ղալումյանը Իջեւանի քաղաքապետն էր 2011 թվականից։
Այդուհանդերձ, հիշեցնենք, որ վերջին շրջանում Իջևան համայնքի շուրջ տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորապես, կապված անտառահատումների, դրանց արգելքի և հաջորդող բողոքի ակցիաների հետ:
Հիշեցնենք նաև, որ վերջերս նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել:


