▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլհամ Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանը գնդակոծել է խաղաղ բնակիչներին և բնակավայրերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցույց է տալիս, որ անտեսում է միջազգային իրավունքների և Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ջանքերը և արդեն չի էլ փորձում թաքցնել իր ռազմական հանցագործությունները:

Այս մասին գրում է infoteka24-ը։

Իր հարցազրույցներից մեկում Ալիևը հաստատել է, որ իր զինված ուժերը գնդակոծել են խաղաղ բնակիչներին Ստեփանակերտում։

«Մեր հարձակումներն այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի վրա միայն մինչև հոկտեմբերի 9-ն են շարունակվել։ Հոկտեմբերի 9-ից հետո խաղաղ բնակավայրերի և բնակիչների գնդակոծություն չի եղել»,- ասել է Ալիևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее