▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ աշխատավարձը կկազմի մոտ 450 հազար դրամ. Երևանի քաղաքապետի խոսնակ

 

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման նախագծի քննարկումների համատեքստում արծարծվում է նաև քաղաքապետի մամուլի խոսնակի, այսինքն, ներկա պահին՝ իմ աշխատավարձի չափը: Սեփական եկամուտները հրապարակավ քննարկելն ամենահաճելի զբաղմունքը չէ, ամեն դեպքում, հանրային ծառայության բերումով որոշ պարզաբանումներ տամ իմ եկամուտների վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ավագանու հաստատմանը ներկայացված նախագծի համաձայն, իմ աշխատավարձը կհավասարեցվի վարչության պետի աշխատավարձին և, հարկերը հանած, կկազմի մոտ 450 հազար դրամ:

Մինչև քաղաքապետարան գալս, որպես ազատ (freelance) լրագրող, սցենարիստ ու խմբագիր աշխատում էի մի քանի կազմակերպությունների հետ, և ամսական եկամուտս տատանվում էր 500-700 հազարի միջակայքում: Համապատասխանաբար, ամսական մոտ 250 հազար դրամի հարկեր ու այլ պարտադիր վճարումներ էի կատարում»,- նշել է Հակոբ Կարապետյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее