▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ ներսում ներքին տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված». Սերժ Սարգսյան

ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերաբերյալ դատական նիստից հետո անդրադարձավ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ապագա միջանցքին: «Ես ասել եմ, որ ԹՐԻՓՓ-ի հետ կապված վերջնական պատկերացում չունեմ, բայց, ցավոք, որքան մանրամասներ են բացահայտվում, այնքան իմ ներսում ներքին տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված. բա ԹՐԻՓՓ-ը որտեղո՞վ է գնում, հենց այդտեղով է գնում: Արդեն թվեր հնչեցին, որ այդ ճանապարհը պիտի 500 մ լայնություն ունենա:

Հաշվի առնելով Հայաստանի կառավարիչների գործելաոճը՝ կարող է 5 կմ էլ լինել, 10 կմ էլ, բա տագնապ չառաջանա՞։

Հաջորդն էլ այն է, որ ԱՄՆ-ի փոխնախագահը Բաքու է գնում և ԹՐԻՓՓ-ի մասով պայմանագիր է ստորագրում, բա դա մեր տարածքը չէ՞, բա առանց մեզ, մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում»,- տարակուսեց Սերժ Սարգսյանը։

***

Այսօր իր վերաբերյալ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ չի կարծում, որ ներընդդիմադիր պայքարը սաստկացել է: Նրա կարծիքով` ջրերը զուլալվում են:

«Բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պիտի փորձեն մեր հաշվին աչոկ հավաքել՝ իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ասվելու է ճշմարտությունը։ Եթե նրանք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն։ Բոլորն էլ կլսեն, մենք որևէ կոմպլեքս չունենք»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:

***

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերաբերյալ դատական նիստից հետո լրագրողի համապատասխան հարցին մասնավորապես պատասխանեց. «Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չունենք, և դա զարմանալի չէ: Առաջին հայացքից հեշտ բան է՝ մասնակցում ենք կամ չենք մասնակցում, բայց երբ էության մեջ ենք մտնում, երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատի համա՞ր, թե՞ ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով ներընդդիմադիր պայքարը, դրանով իսկ հաջողություն ստեղծել այն ուժերի համար, որոնք հավակնում են հաղթել»։

***

Մենք ոչ թե փակելու մասին ենք պայմանավորվել, այլ բանակցել ենք 20 տարի երկարացնելու համար. Սերժ Սարգսյանը` ատոմակայանի թեմայով իրեն ուղղված մեղադրանքի մասին

Դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ՀՀ 3–րդ նախագահը պատասխանեց հարցին, թե Փաշինյանը ԱԺ–ում ասել է, որ Մեծամորի ատոմակայանի փակումը ապահովելը ստանձնել եք Դուք` համաձայն Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA)։

«Մենք ոչ թե փակելու մասին ենք պայմանավորվել, այլ բանակցել ենք 20 տարի երկարացնելու համար, որի շնորհիվ այսօր ատոմակայանը գործում է»,–ասաց նա` հավելելով, որ ցանկացա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее