Արթուր Աբրահամը հանդիպել է մրցակցի հետ
Քիչ առաջ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (44-5, 29 նոկաուտ), մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել է մրցակցի` նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգի (15-1, 8 նոկաուտ) հետ, - հայտնում է Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:
Հիշեցնենքն, որ մենամարտը նախանշված է հուլիսի 16-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում:
«Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, և թույլ չեմ տա որևէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս: Ես կլինեմ գերազանց մարզավիճակում: Ուզում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից և ապացուցել, որ դեռևս կարող եմ ավելին: Ես տեսնում եմ ապագան հիմա և այն սկսվում է հուլիսի 16-ի հաղթանակով»,- ավելի վաղ նշել էր Արթուր Աբրահամը: