«Խորին հարգանքով եմ վերաբերում Փոստանջյանի այդ քայլին, մեր կյանքի ամենալավագույն տարիների մի ամբողջ տասնյակ միասին ենք եղել միասնական պայքարի շրջանակում և իր դուրս գալը ծափողջյուններով չէ, որ պետք է դիմավորել: Համամիտ չեմ տիկին Փոստանջյանի այն տեսակետին, թե մեր գաղափարախոսությունից, սկզբունքից հեռացել ենք, դա հնարավոր չէ, նույնիսկ թեկուզ տեխնիկապես»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինս հաջողություն մաղթեց Զարուհի Փոստանջյանին, սակայն նշեց. «Իմ ու Զարուհի Փոստանջյանի ճանապարհները հնարավոր է` կրկին խաչաձևվեն»
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը երեկ հայտարարել է կուսակցությունից դուրս գալու իր որոշման մասին: