▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ պրոբլեմը Պուտինի տանձին չէ... «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ի լրագրողը երեկ ՌԴ նախագահի այցի մասին զրուցել է գյումրեցիների հետ։

 

«Ես օր ըսեմ պրոբլեմ ունինք, դա ոչ Պուտինի տ...ձին է, ոչ Սերժի։ Եղանակ չի փոխե հեչ բան։ Ես պտի իմ թագավորիս ասեմ, որ ես վատ կապրիմ, ինձի տեր էղի։ Ինքը տեր չի էղնի ինձի, մեկ է։ Պուտինին, իրա գալը բարի, Աստված իրա հետ էղնի, թող հա էրթա ու գա, իրա ցավը տանեմ։ Միլիոնուկես հայ ենք ստեղ, 2-3 միլիոն հայ Ռոաաստան են։ Մենք օր Պուտինին էստեղ հանկարծ ըսենք՝ լավ մարդ չէ, ըսբես է, ընբես է, սաղ անոթի կմնան էդ ժողովուրդը։ Մենք էլ` խոպանիստներս, էստեղ անոթի՝ պատերի տակ կուռինք, կմեռնինք։ Պուտինի գալը բարի, թող հա էրթա ու գա, գլխարկս էլ կհանեմ կսեմ՝ բարով ես էգել, ախպեր ջան։ Գիշերներով ասֆալտ կենեն... Որ չգար, հեչ մարդըմ հեչ բան էլ չի էնե»,-մեր թղթակցին ասել է քարտաշ Հարութը։

 

«Թող հրաման տա, թող ինքը մի բան ձեռնարկե, թող մեր երկրի նախագահին ստիպե, որ աշխատատեղեր բացե»,-ասել է նրա ընկերը՝ ինժեներ-մեխանիկ Գուրգենը։

 

«Թող գործարան բացե, գոնե պահակ աշխատինք։ Պարապ ենք, թոշակն էլ քիչ է։ Եղ հարցերը Պուտինից է կախված։ Պուտին ինչ ըսե, Սերժը ըդպես էլ պտի էնե։ Սերժը իրան լսե գը, ենթարկվի գը»,-նշել է 76-ամյա Ալբերտ Գևորգյանը, նախկինում` ծանրամարտի մարզիչ։

 

«Սերժն ի՞նչ գործ ունի։ Պուտինով կաբրինք։ Եթե Պուտինը չեղնի, մենք կորած ենք։ Ըղորով կաբրինք՝ ժողովուրդ կերթա խոպան։ Դու չիդե՞ս, օր մեր պրեզիդենտը Պուտինն է»,-ասել է մեկ ուրիշ գյումրեցի։

 

Երիտասարդները, սակայն, տարբերվել են։ Մեր թղթակցի հարցին, թե՝ Գյումրու համար նշանակալի՞ օր է Պուտինի այցի օրը, մի ուսանող պատասխանել է. «Շոպլիկության օր է, ապ ջան, նշանակալի օր չէ»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее