▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ քայլ»-ի պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը սահմանել 65000 դրամ՝ 55000-ի փոխարեն

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Բաբկեն Թունյանն հանդես են եկել առաջարկով, որն է նվազագույն ամսական աշխատավարձը 55000 դրամի փոխարեն սահմանել 65000 դրամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Որպես օրենքի նախագծի հիմնավորում՝ պատգամավորները նշում են, որ «Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, կենսամակարդակը և կյանքի որակը երկրի գլխավոր նկարագրերից են:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Ստանալով 55000 դրամ աշխատավարձ՝ քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները:  

Այսպիսով, այս խնդրին լուծում տալու համար առաջարկվում է փոփոխության ենթարկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее