▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը ԲԴԽ անդամներին կոչ արեց հրաժարականի դիմումներ գրել

Խորհրդարանում, Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար նախագահի առաջադրած թեկնածուի շուրջ քննարկման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը իր ելույթում անդրադարձավ դատավորների արտահերթ ժողովին: «Դատավորների ժողովն իր հայտարարության տեքստում հստակ արձանագրեց, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը, և այդ մարմինը չի երաշխավորում դատավորների անկախությունը։ Եթե ԲԴԽ-ն ի վիճակի չէ ի կատար ածել իր պարտավորությունները, ուրեմն միգուցե կա հստակ անհրաժեշտություն, որպեզի ԲԴԽ անդամները հետևեն պարոն Հարությունյանի օրինակին»,- ասաց նա՝ նկատի ունենալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին։ Պատգամավորի համոզմամբ՝ հակառակ դեպքում հասարակություն և դատական համակարգի միջեւ անջրպետն ու անվստահության մթնոլորտն ավելի կխորանա։

 

 

 

«Այո, ԲԴԽ-ն չպետք է մատնվի անգործության, ԲԴԽ անդամները գործ ունեն անելու՝ նրանք պետք է հրաժարականի դիմումներ ներկայացնեն և նպաստեն դատական համակարգի առողջացման և դատավորների հանդեպ վստահության վերականգնման գործընթացին։ Հույս ունեմ, որ ԲԴԽ առաջիկա նիստում անդամները համարժեք կգնահատեն իրավիճակը և համապատասխան որոշումներ կկայացնեն»,- ասաց Հայրապետյանը։ Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 24-ին՝ ասելով, որ հաշվի առնելով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները՝ նպատակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը որպես ԲԴԽ նախագահ։ Դատավորների ընդհանուր ժողովն էլ մայիսի 27-ին արտահերթ նիստ հրավիրեց՝ արձանագրելով, որ ԲԴԽ-ն չի ապահովում դատավորների անկախությունը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее