▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ քայլի» պատգամավորը ցանկանում է արգելել հոգեկան խնդիրներ ունեցողներին պատգամավոր դառնալ

 

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը օրենսդրական նախաձեռնություն է դնելու շրջանառության մեջ, որով կարգելվի հոգեկան խնդիրներ ունեցողներին պատգամավոր դառնալ:
Լրագրողների հետ զրույցում իշխանական պատգամավորը նշեց, որ մարդկանց կողմից քվե է ստացել ու պարտավոր է առաջիկա 5 տարում անել այնպիսի փոփոխություններ, որ 5 տարի հետո ՀՀ-ն ունենա էլ ավելի լավ ԱԺ և կառավարություն. «Դրա համար անհրաժեշտ բոլոր թեկուզ ցավոտ փոփոխությունները ես պատրաստ եմ նախաձեռնել ու առաջնորդել՝ անկախ հնարավոր արձագանքից: Մենք այստեղ ենք եկել երբեմն նաև հեղափոխական ռեֆորմներ անելու համար: Դրանցից մեկը համարում եմ դա: Գոյություն ունեն պաշտոններ, որոնց մասով որոշակի հիվանդությունների դեպքում մարդն անգործունակ է ճանաչվում ու չի կարող աշխատել դատախազ, դատավոր, ուսուցիչ: Եթե այդ պաշտոնների դեպքում նման դրույթ կա, ինչո՞ւ չի կարող նման բան լինել օրենսդիր մարմնում»:
Նախագիծը պատրաստվում է:
Նախագծով պատգամավորները պետք է ունենան բարձրագույն կրթություն ու չունենան կոնկրետ հոգեկան խնդիրներ:
Պատգամավորը նաև ափսոսում է, որ օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող՝ նշելով, որ այդ դեպքում անակնկալներ կլինեին:
Պողոսյանը նաև հայտարարեց, որ պատրաստ է առաջինն ինքն անցնել համապատասխան ստուգումը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը շրջանառության մեջ օրենսդրական նախաձեռնություն է դնելու, որով կարգելվի հոգեկան խնդիրներ ունեցողներին պատգամավոր դառնալ:

 

 

Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշել է, որ մարդկանց կողմից քվե է ստացել ու պարտավոր է առաջիկա 5 տարում անել այնպիսի փոփոխություններ, որ 5 տարի հետո ՀՀ-ն ունենա էլ ավելի լավ ԱԺ և կառավարություն. «Դրա համար անհրաժեշտ բոլոր թեկուզ ցավոտ փոփոխությունները ես պատրաստ եմ նախաձեռնել ու առաջնորդել՝ անկախ հնարավոր արձագանքից: Մենք այստեղ ենք եկել երբեմն նաև հեղափոխական ռեֆորմներ անելու համար: Դրանցից մեկը համարում եմ դա: Գոյություն ունեն պաշտոններ, որոնց մասով որոշակի հիվանդությունների դեպքում մարդն անգործունակ է ճանաչվում ու չի կարող աշխատել դատախազ, դատավոր, ուսուցիչ: Եթե այդ պաշտոնների դեպքում նման դրույթ կա, ինչո՞ւ չի կարող նման բան լինել օրենսդիր մարմնում»:



Նախագծով պատգամավորները պետք է ունենան բարձրագույն կրթություն ու չունենան կոնկրետ հոգեկան խնդիրներ:

Իշխանական պատգամավորը ափսոսում է, որ օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող՝ նշելով, որ այդ դեպքում անակնկալներ կլինեին, նաև պատրաստ է առաջինն անցնել համապատասխան ստուգումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее